Վոլգա գետում նավի խորտակման պատճառով շուրջ 100 մարդ է զոհվել
Թաթարստանում Վոլգա գետում խորտակվել է «Բուլգարիա» զբոսանավը, որի տախտակամածին 185–188 մարդ է եղել։ Նավը փոթորկի ժամանակ մի քանի րոպեի ընթացքում սուզվել է: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ՝ 83 մարդու հաջողվել է փրկվել։
Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա:
Ռուսաստանի արտակարգ իրադրությունների նախարարության խոսնակն ասել է, թե շատ փոքր են այլ փրկվածների հայտնաբերելու հույսերը:
Ամառային արձակուրդների պատճառով նավում մեծ է եղել երեխաների թիվը:
Նախկինում շատերն են բողոքել այս նավի անմխիթար վիճակից, որը կառուցվել է նախկին Չեխոսլովակիայում դեռեւս 1955 թվականին:
Բացի այդ, նավի տախտակամածին եղել են ավելի մեծ թվով մարդիկ, քան թույլատրվում է: