Լրահոս

09.07.2011 22:44


Հրապարակվել է ԿԸՀ 3 անդամների անունները

Մարդու իրավունքների պաշտպանն  այսօր հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների անունները, որոնք ներկայացվելու են Հանրապետության Նախագահին:

Թեկնածուների ընտրության համար օրենքով սահմանված ժամկետը բավականին սեղմ էր. օրենքն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին, մրցույթով ընտրելու որոշումը եւ դրա անցկացման կարգը Պաշտպանն ընդունեց հունիսի 27-ին եւ 28-ին , հայտերի ընդունման վերջնաժամկետ, ըստ կարգի, սահմանվեց  հուլիսի 4–ը,  երկփուլ մրցույթի իրականացման համար վերջնաժամկետ՝ հուլիսի 9-ը, իսկ ՀՀ նախագահին թեկնածուների անունները ներկայացնելու վերջնաժամկետը, ըստ օրենքի, հուլիսի 11-ն է:

Նշված ժամանակահատվածում մրցութային հանձնաժողովը ստացավ 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցան երկրորդ փուլ եւ հրավիրվեցին հարցազրույցի:  Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին:

18 թեկնածուներից  2-ը հարցազրույցի փուլը չեն հաղթահարել ՀՀ օրենսդրության և ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով:  Ըստ փաստաթղթերի տվյալների,  ընտրվելու լուրջ  հավակնություն ներկայացնող  5 հայտատու ինքնակամ հրաժարվել են: 4 թեկնածու պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չեն հաղթահարել նաեւ  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցած  կամ արժանահավատ նվիրվածություն չդրսևորած  4 հայտատու:

Ընտրության սահմանափակ հնարավորությունների պայմաններում, Մարդու իրավունքների պաշտանը ՀՀ նախագահին ներկայացնելու համար որպես ԿԸՀ անդամ ընտրեց Արտակ ՄելիքսեթյանինԱիդա Մուրադյանին և Ռոզա Ստեփանյանին, ովքեր իրենց տվյալներով համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգրքի եւ Պաշտպանի կողմից սահմանված ընտրության կարգի բոլոր պահանջներին:

Չընտրված թեկնածուների  եւ մրցույթի ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվելու՝ հարգելով ընտրության մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը