Փոխհատուցում ստանալու համար Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդները կարող են հայտ ներկայացնել մինչև 2016թ.
Ինչպես հայտնում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնական կայքը՝ «asm.ca.gov»–ը, նահանգապետ Ջերի Բրաունն օրինագիծ է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնել մինչև 2016–ը։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդները Կալիֆոռնիայի դատարաններում կարող են արդարության հասնելու գործընթացն անմիջապես սկսել։
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ամերիկահայ փաստաբանների ջանքերով ամերիկյան «Նյու Յորք լայֆ» և ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունները պարտավորվել են Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում վճարել։ «Նյու Յորք լայֆը» պարտավորվել է փաստացի նյութական վնաս կրած զոհերի իրավահաջորդներին 20 մլն ԱՄՆ դոլար տրամադրել, իսկ «Աքսա» ընկերությունը՝ 17,5 մլն դոլար։