Կարծիք

19.11.2021 21:17


Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ․ ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ․ ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է

Սիրելի՛ հայրենակիցներ,

իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։

Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։

Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։

Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։

Երևանի գրասենյակներ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Անդրանիկի 73/80

Կենտրոն վարչական շրջան - Հանրապետության 30

Շենգավիթ վարչական շրջան - Բագրատունյաց 37

Արաբկիր - Փափազյան - 16/17

Նոր Նորք վարչական շրջան - Նանսենի 13/1

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Կ. Ուլնեցու 72/17

Աջափնյակ վարչական շրջան - Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139

Ավան վարչական շրջան - 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ

Էրեբունի վարչական շրջան - Սասունցի Դավիթ 44:

Մարզային գրասենյակներ՝

ք. Արմավիր(Արմավիրի մարզ) - Հանրապետության 17

ք. Վանաձոր(Լոռու մարզ) - Տիգրան Մեծի 6

ք. Կապան(Սյունիքի մարզ) - Հ. Ավետիսյան 6/30

ք. Իջևան(Տավուշի մարզ) - Ա. Մելիքբեկյան 5/30

ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) - Ազատության 11/27

ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) - Շահումյան 15

ք. Արտաշատ(Արարատի մարզ) - Մխչյան 108

ք. Աբովյան(Կոտայքի մարզ) - 23 փ. 4

ք. Գյումրի(Շիրակի մարզ) - Ղորղնյան 97

ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) - Հանրապետության 31։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը