Իլհամ Ալիևը կպատասխանի Մեդվեդևի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ուղերձին
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հուլիսի 8–ին կարճ աշխատանքային այցով Բաքվում է գտնվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ կայացած զրույցում Ալիևը հավաստիացրել է, որ մոտակա ժամանակներս պատասխան կպատրաստի Դմիտրի Մեդվեդևի ուղերձին։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ռուսական կողմն ընդգծել է շուտափույթ կերպով համաձայնության հասնելու նշանակությունը։