Կարծիք

19.11.2021 17:18


Եթե նիկոլ փաշինյանը մի փոքր պատվախնդրություն ունենար, ապա առնվազն ինքնասպան կլիներ. զոհվածի մայր

Եթե նիկոլ փաշինյանը մի փոքր պատվախնդրություն ունենար, ապա առնվազն ինքնասպան կլիներ. զոհվածի մայր

Երեկվանից համացանցում վարչապետի աթոռը զբաղեցրած ոմն նիկոլ փաշինյանի (անունդ էլ չեմ ուզում տալ) հրաժարականի պահանջով զոհված հերոսների մայրերը կոչեր են հնչեցնում:

Ես նրա հրաժարականը չեմ պահանջելու. եթե նիկոլ փաշինյանը մի փոքր պատվախնդրություն ունենար, ապա առնվազն ինքնասպան կլիներ, որպեսզի առաջին հերթին փրկեր նախ իրեն, հետո երկիրն ու ժողովրդին:

Եթե...

Ինձ փորձեք բացատրել և համոզել, որ հայրենիքը պաշտպանելն ու հայրենիքի համար զոհաբերելը միայն զոհված հերոսների ընտանիքներին է տրված: Մենք էլ ոչինչ չունենք տալու, բացի մեր կարոտի ցավից...էլ ոչինչ չունենք տալու...

Ինչի՞ եք պատրաստ դուք հանուն հայրենիքի և ձեր իսկ փրկության, ձեր ֆեյսբուքյան էջերը սրտացավ ստատուսներով ողողելո՞ւն, թե՞ հետևելու մեր ցավից ու կարոտից մարող սրտերին:

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախը հանձնեցին թշնամուն, Արցախի հետ՝ մեր եղբայրների երազանքներն էլ, որպեսզի ձեր երեխաները շարունակեն երազել և ապրել, բայց ապրել հայրենատիրոջ և արժանապատիվ հայի իրավունքով:

Հանձնեցին, ծախեցին, բայց չփրկվեցիք...

Այսօր մենք կանգնած ենք հայոց պետականության կործանման, մեր ազգային ինքնության վերացման և ինքնաոչնչացման վտանգի ճանապարհին:

Սերունդները մեզ չեն ներելու....

Երբեք երկիրս այսպես ավեր ու որբացած չի եղել, բանակը՝ բարոյազրկված, զինվորը՝ արժեզրկված, ժողովուրդը՝ այսքան ապիկար ու նվաստացած, խաբված ու խեղճացած:

Մենք շեղվեցինք Ավոյի հերոսական ուղուց, ուրացանք մեր պապերի ու հայրերի անուները, այս պատերազմում հերոսացած հազարավոր քաջերի հիշատակը վառ պահելը բավարարեցինք նրանց շիրիմներին ծաղիկներ խոնարհելով և կենացներ խմելով:

,,Մենք շարունակելու ենք ձեր վեհ գործը, որպեսզի մի օր արժանի լինենք ձեզ,, խոսքերը դարձան իմաստազրկված, դատարկ ու մտացածին...

Դուք ոչինչ չարեցիք ունեցածը պահելու և կորցրածը հետ բերելու համար:

Մենք Տղերքին արժանապատիվ հայրենիք ենք պարտք..

Երկիրը և ձեզ փրկել է պետք...

Ինքնամաքրվելու համար ուշ է, վերադաստիարակվելու համար ուշ է, ինքնակազմակերպվել է պետք. մտածող մարդիկ են պետք, գաղափարի մարտիկներ:

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես, դու, նա ենք երկրի և մեր ճակատագրի տերը: Բավ է՝ որքան մատաղացու տվեցինք լավագույններին...Լավագույնները պետք է ապրեն, որպեսզի լավագույնները ծնվեն և ապրեցնեն:

Ոտքի, իմ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:

Տղերքը մեզ չեն ներելու, ես ինձ չեմ ներելու, մենք մեզ չենք ներելու...

Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը