Լրահոս

09.07.2011 14:03


Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ՝ ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար

Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ՝ ՀԱԿ–ի հետ երկխոսելու  համար

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «newse.am»–ի խնդրանքով մեկնաբանել է ՀԱԿ–ի հետ իշխանությունների երկխոսության ուղղությամբ հետագա քայերը:

Հարցին, թե որո՞նք են լինելու արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության ուղղությամբ հետագա քայլերը, Արզումանյանը պատասխանել է. «Եթե հիշում եք, իր` հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»։

–Ողջունելով նման արձագանքը` Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը