Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները խոսել են Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խմբի առաջիկա նիստի մասին, որը պետք է տեղի ունենա Ստամբուլում հուլիսի 15–ին։
Դավութօղլուն նաև Քլինթոնին հրավիրել է Ստամբուլ՝ մասնակցելու Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խմբի նիստին։ Նա տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարին իր՝ Բենգազի կատարած մեկօրյա այցի և ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։
Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են նաև տարածաշրջանային քաղաքական այլ հարցեր։
Դավութօղլուն Քլինթոնին հրավիրել է Թուրքիա