Կարծիք

18.11.2021 19:52


2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է

2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է

2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր մարդկային կյանքերը զոհաբերվել են հանուն նիկոլի իշխանության, ինչը նշանակում է, որ նա աչքը չի թարթի կրկնակի ավել կյանքեր զոհել և ամբողջ Հայաստանը նվիրել թուրքերին հանուն իր իշխանության:

Նիկոլի համար իշխանությունը կյանք է, իսկ նա իր կյանքը շատ է սիրում, շատ ավելի, քան Հայաստանը, Հայերին, ինձ, քեզ, բոլորիս:

Հետևաբար, նրա համար ամենաթանկ բանը իշխանությունն է:

Նա կկոտորի բոլորիս առանց վարանելու՝ իր հետ միասին մահապարտ դարձնելով նաև ոստիկաններին, զինվորականներին, քրեական տարրերին, իր թիմակիցներին, սովորական մարդկանց:

Նրա դեմ պայքարելիս պետք է սա հաշվի առնել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու և Հայաստանը վերջնականապես չկորցնելու համար:

Իսկ պետական դավաճանի մեկուսացումն ու իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է համազգային և համաժողովրդական կոնսենսուս:

Ընդդիմությունը՝ գտնվելով և գործելով ՀՀ պետական շահի տիրույթում, պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև նիկոլների գործողությունների համար:

Իսկ նիկոլների գործողություներն ունեն բացառապես մեկ տրամաբանություն. ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը. . .

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը