Լրահոս

09.07.2011 12:54


Թայլանդի ապագա առաջին կին վարչապետը տապակած մակարոնով քվեներ է գնել

Թայլանդի ապագա առաջին կին վարչապետը տապակած մակարոնով քվեներ է գնել

Ինչպես հաղորդում է «Bangkok post» գործակալությունը, Թայլանդի ընտրական հանձնաժողովը հետաքննություն է սկսել երկրի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածու Ինգլուլ Չինավատի նկատմամբ, որին կասկածում են ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու մեջ։

Բանն այն է, որ ապագա կին վարչապետն ընտրողներին տապակած մակարոն է բաժանել՝ դրա դիմաց ստանալով ձայների մի մասը։ Հիշեցնենք, որ Չինավատը գլխավորում է խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր կուսակցությունը։ Եթե նա նշանակվի վարչապետ, ապա կդառնա երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը