Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․
«Երեկ ԱԺ-ում Նիկոլը հնչեցրեց իր նոր մոտեցումը գերիների մասին. «Պետք է հարուցել քրեական գործեր»։ Ասել է թե, եթե դու միջազգային նորմերով վիրավոր կամ անգիտակից վիճակում չես, ապա ինչո՞ւ ես գերի ընկնում։ Ստացվում է՝ գերիների հարցում մեղավորը գերիներն են։
Երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը, ի հիշատակ զոհված հայ զինվորի, գրառում է անում՝ չթաքցվող տողատակով. «... արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ, հայ տղամարդ»։ Նա իհարկե հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել է Նիկոլի նոր տեսակետը և «մտածում է» նրան համահունչ։
Կարելի է կարծել՝ երկրի քաղաքական ու զինվորական վերնախավը կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիոն փաստաթղթից հետո միահամուռ կերպով խարակիրի էր արել Երևանի կենտրոնում, ու հիմա նույնն ակնկալում է սահմանին կանգնած պատանիներից։
Անցյալ նոյեմբերի 10-ին իշխող թիմը բունկերում էր, հիմա գերիների՞ն է մեղադրում։
Բանակի գեներալիտետը մի օր ասում էր՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, մի քանի օր հետո ոտքի վրա Նիկոլին դիմավորում. հիմա գերիների՞ն եք մեղադրում։
Իշխող ուժը մի տարի շարունակ դատապարտել է արժանապատիվ ընդվզման բոլոր դրսևորումները՝ հիմնավորելով «ռևանշի ձգտումով», իսկ այսօր զարմանում է, որ զինվորի մարտական ոգին ընկա՞ծ է։
Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում.
- Որովհետև պետությունը բարոյալքված է։
- Որովհետև բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ ամբիոնից կարող է հայտարարել. «Մենք պարտվել ենք և´ մարտի դաշտում, և´ բարոյապես»։ Զինվորը պետական այրից նման ձևակերպում լսելուց հետո կարո՞ղ է պինդ կանգնել։
-Ուղիղ մեկ տարի է՝ թշնամին անարգել, անպատասխան մտնում է մեր երկիր։ Կարո՞ղ է մի օրում զինվորի հոգեբանությունը փոխվել, ու նա կանգնի մինչև վերջ։
- Ուղիղ մեկ տարի է՝ Ալիևը ծաղրում է մեզ, պետությանը, բանակին, երկրի առաջին դեմքին ու պատասխան չի ստանում. կարո՞ղ է զինվորը չբարոյալքվել։
- 44 օր շարունակ զինվորը և կամավորականը Արցախում անձնազոհաբար կռվել է՝ պետական մեծ ստի պայմաններում, և այսօր չունի որևէ երաշխիք, որ հերթական մեծ ստի ու մանիպուլյացիայի զոհը չի դառնալու։ Վստահ չէ, որ գոնե իր զոհվելուց հետո ճիշտը կասեն։
- Պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ տալուց հետո, Շուշի, Հադրութ կորցնելուց հետո հայ հասարակության արձագանքը՝ լեփլեցուն ռեստորանները, սալյուտը, հարսանիքները, քեֆերը... Սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է ինքնազոհաբար պահել դիրքը։
- Երկրի բարձրաստիճան ղեկավարները դիսկոտեկներում ինքնամոռաց թռվռում են. սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է մինչև վերջ կանգնել դիրքում։
Կռվի դադարից մեկ տարի անց մեր պետական սահմաններին ունենալով խայտառակ իրավիճակ, քաղաքական որևէ լուծման եկած չլինելով, պետական անվտանգությունը զրոյական մակարդակի վրա պահպանելով, բանակցային թաքուն պահվող գործընթացի պայմաններում, սահմանին պետության կողմից չկահավորված, նորմալ չպաշտպանված դիրքը հսկող, իր քաղաքական ղեկավարության կողմից մենակ թողնված 18-ամյա պատանիներին վերցնել որպես թիրախ ու նրանց դարձնել սեփական անհաջողության պատճառը. սա այնքա´ն Նորհայաստանավարի է, որ դժվար է որևէ ձևակերպում գտնել։
Հունիսի 20-ին պահանջվում էր մեկ պարզ բան՝ փոխել բանակցողին։ Նա, ում օրոք եղել է պարտություն, չի կարող հետո արժանապատիվ բանակցել։ 680 հազար մարդ ասաց՝ կեցցե՜ պարտությունը, իսկ 800 հազարը տարբեր պատճառաբանությամբ ասաց՝ թեման ինձ հետաքրքիր չէ։
Այս պայմաններում ռազմագերու կարգավիճակում գտնվում ենք մենք բոլորս։ Մենք գերի ենք՝ այս իշխանությանը, այս մթնոլորտին, այս ընտրազանգվածներին, ստորագրված և ստորագրվելիք փաստաթղթերին։ Եվ կոպիտ սխալ է՝ մտածել, թե մեր հիմնական խնդիրը սահմանների ճշգրտումն է կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է։
Նախորդ օրը մեր երկրում իսկական պատերազմ էր, իսկ հայ հասարակությունը և նրա վերնախավերը 2 օր է՝ չեն տալիս ամենակարևոր հարցը՝ իրականում ի՞նչ կատարվեց, ո՞րն էր պատճառը։ Եթե մենք չենք ուզում հասկանալ իրականությունը, ուրեմն ամեն օր կարող է նույնը կրկնվել։
Արդեն անտեր դարձած պետական դահլիճները, հրապարակները և եթերը այդ հարցերի և պատասխաններիհամար են։ Մենք չե՞նք հոգնել լինել մեկօրյա խաղաղությամբ պետություն»։
Հայաստանը «նորհայաստանին» գերի