Լրահոս

09.07.2011 12:41


«Ժառանգության» առաջնորդը համոզված է, որ իր կուսակցությունը նոր խորհրդարանում ավելի շատ մանդատ կունենա

«Ժառանգության» առաջնորդը համոզված է, որ իր կուսակցությունը նոր խորհրդարանում  ավելի շատ մանդատ կունենա

«Եթե «Ժառանգությունը» որոշի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա կհասնի հաղթական արդյունքի. ոչ միայն կպահպանի իր ներկայությունը խորհրդարանում, այլև կկրկնապատկի իր տեղերի քանակը» –ասել է լրագրողներին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ժողովրդի հետ իր հանդիպումից առաջ։ Միևնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ խորհրդարանում տեղերի քանակի ավելացումը ինքնանպատակ չէ. կուսակցության նպատակը Հայաստանի քաղաքական համակարգը փոխելն է։ Հովհաննիսյանը կոչ է արել իշխանություններին ընտրություններին մասնակցելու համար բոլոր կուսակցությունների համար ապահովել հավասար պայմաններ։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է հարցը՝ արդյոք Հայաստանում հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ, թե՞ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին։ Նա ասել է, որ այսօր կարևոր չէ՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ. կարևորը նոր Հայաստան ստեղծելն է։

Այս խորագրի վերջին նյութերը