Հանրային միջոցառում՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների
Հուլիսի 8, ժամը 19:00-ին Երևանում, Կամերային երաժշտության տանը կայացավ հանրային միջոցառում ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների և ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի: Միջոցառումը նվիրված էր Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարեդարձին:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ջավախքցի գործիչներ Դավիթ Ռստակյանը (Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության նախագահ), Նորիկ Կարապետյանը («Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ), ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը, որոնք ներկայացրեցին Վահագն Չախալյանի գործը և ջավախքահայության խնդիրների շուրջ ընթացող ներկա զարգացումները: Ընթերցվեց նաև Վահագն Չախալյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին և ջավախքահայությանը (ուղերձի տեքստը զետեղված է ստորև):
Միջոցառման մշակութային ասում ելույթ ունեցան ջավախքահայ երգիչ Մասիս Հունանյանը և «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները:
Նախ, ուզում եմ ողջունել բոլոր ներկաներին՝ հայտնելով ձեզ իմ խորին երախտագիտությունը: Առանց Ձեր աջակցության ինձ համար անտանելի դժվար կլիներ դիմանալ, չհանձնվել ու շարունակել դիմադրությունը: Շնորհակալություն ձեզ, որ բարեկեցության համար խելահեղ վազքի այս դարում, ուր մեր ազգային ավանդական արժեքներն ամեն կերպ փորձում են ոտնատակ անել, դուք անտարբեր չեք մեր ընդհանուր խնդիրների հանդեպ: Շնորհակալություն ձեզ, որ ազգային խնդիրները ավելի բարձր եք դասում, քան անձնական անվտանգության և բարեկեցության հասնելու պահանջմունքները:
Այս տողերը գրելիս ես հոգով ու սրտով գտնվում եմ ձեզ հետ այս դահլիճում: Գուցե քիչ է այսօր մեր թիվը, սակայն ձեր մեջ ես տեսնում եմ պայքարելու և հաղթելու վճռականություն, զգում եմ այն՝ անգամ հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, բանտի ծանր երկաթյա դռների ետևից…
Շատ է խոսվել ջավախքահայության խնդիրների մասին, եղել են հազար տեսակ առաջարկներ այս ճգնաժամից դուրս գալու, ելքեր գտնելու կապակցությամբ: Բայց քիչ է արվել ու քիչ է արվում ամենակարևորը` աշխատանքը, գործը: Այնինչ միայն իրական գետնի վրա կատարված աշխատանքն է կարող գրանցել իրական, գետնի վրա տեսանելի արդյունքներ:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում գետնի վրա՝ Ջավախքում: Ժամանակին անկախություն «պահանջող» Պետրոսյան Սամվելը, բանտում չդիմանալով քսանհինգ օր, այսօր ոստիկանապետ է դարձել և կատարում է իր նախկին գաղափարակիցների դեմ վրաց իշխանությունների կողմից տարվող աշխատանքի ամենասև ու կեղտոտ մասը: Մեկ այլ նախկին «անջատողական»` Եսայան Արարատը, որն «ընդամենը» ինքնավարություն էր պահանջում, այսօր գլխավոր դատավոր է աշխատում՝ վավերացնելով վերևից իջեցվող ապօրինի վճիռները: Միևնույն ժամանակ, մենք՝ «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինք»-ի մի շարք անդամներ, կառուցողական դիրքերից հանդես եկող, բայց իր անսակարկ ու անզիջող կեցվածքով հայտնի ուժի ներկայացուցիչներս, այսօր կամ բանտում ենք գտնվում, կամ հարկադիր տարագրության մեջ: Վրացերեն լեզվի ուսուցման բարելավման քողի տակ աստիճանաբար վրացականացվում են հայկական դպրոցները, տարվում են նպատակաուղղված աշխատանքներ հայերենը հանրային կիրառումից դուրս մղելու ուղղությամբ: Վրաց հասարակության, միջազգային հանրության մեծ մասի մոտ էլ այն թյուր տպավորությունն է ձևավորված, որ ջավախքահայերը կամ «անջատողականներ» են կամ էլ, ինչն ի դեպ ավելի վնասակար է ջավավաքահայության դատի համար, համախմբված չեն ընդհանուր պահանջների շուրջ:
Մինչդեռ, ջավախքահայության դիրքորոշումը և պահանջները հստակ են: Ջավախքը չպե՛տք է հայաթափվի, Ջավախքի հայը պե՛տք է գլուխը բարձր կարողանա ապրել և զարգանալ իր հայրենի հողում: Դրան հասնելու համար վրաց իշխանությունները պարտավոր են դադարեցնել ջավախքահայության ասիմիլյացման խրախուսմանն ուղղված իրենց քաղաքականությունը, պարտավոր են հարգել ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվա-կրթական և մշակութային իրավունքները: Նույնն է պահանջում վրացական իշխանություններից նաև միջազգային հանրությունը:
Գնդակը գտնվում է վրաց իշխանությունների դաշտում: Ինչքան ուժեղանում է ճնշումների ու հալածանքների լեզվով խոսելու քաղաքականությունը, այնքան ավելի են կուտակվում չլուծված խնդիրները, այնքան ավելի է շատանում ներքին լարվածությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսօր, փաստորեն ո՛չ Թբիլիսիում, ո՛չ էլ Երևանում տեղեկացված չեն, թե ինչ է իրականում կատարվում Ջավախքում: Սեփական մեղրոտ աթոռները չկորցնելու վախից թբիլիսյան էմիսարները կենտրոն են զեկուցում այն մասին, որ «ամեն ինչ լավ է», ամեն ինչ գտնվում է «վերահսկողության տակ», ժողովրդի մոտ ոչ մի դժգոհություն չի նկատվում, ապրում են «ինչպես դրախտում»: Բայց իրականությունն այլ է: Այսօր ավելի շատ կուտակված խնդիրներ կան, քան երեք տարի առաջ, ավելի շատ դժգոհություն կա, քան երեք տարի առաջ:
Ֆիզիկայի օրենք է՝ էներգիան երբեք չի կորչում, այն մի ձևից վերափոխվում է այլի, սա բոլորը գիտեն: Այդպես էլ վրաց իշխանությունների կողմից տարվող խտրական քաղաքականությունից ծագած բացասական էներգիան եթե այսօր նախկինի պես չի արտահայտվում բողոքի ցույցերով կամ այլ միջոցառումներով, ապա դա դեռ չի նշանակում, որ այն ցնդում, կորում է: Ընդհակառակը, այն խտանում է, կուտակվում մարդկանց սրտերում և ուղեղներում: Հետագա կուտակման համար ազատ տարածքը ցանկացած պահին կարող է սպառվել, և այդ ամբողջ հավաքված էներգիան միանգամից դուրս կժայթքի, դրանից բխող ոչ ցանկալի բոլոր հետևանքներով:
Եվ հակառակը, բնության մեջ ինչպես բացասական էներգիան չի կորչում, այնպես էլ չի կորչում դրական էներգիան: Վրացական իշխանությունները, ինչքան ավելի շուտ քաղաքական կամք դրսևորեն և հրաժարվեն ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար բարձրացված ձայնը լռեցնելուն ուղղված դեռևս Ստալինից ու Գամսախուրդայից ժառանգած մեթոդները գործադրելուց, այնքան ավելի արագ կվերականգնվի փոխադարձ վստահությունը, կդադարի չլուծված խնդիրների կուտակման գործընթացը:
Վրաց իշխանությունների ցանկացած քայլին ջավախքահայության պատասխանը չի՛ ուշանալու և, գլխավորը, համարժեք է լինելու: Չի լինելու ոչ ավելորդ զիջողականություն, և ոչ էլ ավելորդ ծայրահեղականություն:
Հաջողությունից մեկ քայլ հեռու կանգ առնելը նույնն է, ինչ հաջողությունից հազար քայլ հեռու կանգնած լինելը: Հաջողությունից մեկ քայլ հեռու լինելը և կանգ առնել դա գրեթե նույնն է, ինչ ձախողվել:
Դադարենք մեկս մեկին մեղադրել և անցնենք գործի, այն էլ որ վերջին տարիների հալածանքներն ու ճնշումները կատարեցին իրենց անգնահատելի գործը, պարզ դարձավ, թե ով՝ ով է: Այլևս Ջավախքում չկա այն երևույթը, երբ մինչև երեկոյան ժամը 6-ը հայրենասեր էին խաղում, իսկ 6-ից հետո Թբիլիսիին զեկուցում էին իրենց ձեռքն անցած տեղեկությունը, որ գյուղում, որ տան, որ անդամի մոտ է նկատվում հայրենասիրություն, նվիրում և այլն: Ասածս չի նշանակում, որ բոլորի դիմակները պատռվել են, բայց մի քանի շնաձկներ ստիպված եղան ցույց տալ իրենց իրական դեմքը՝ 2005-2006 թվականներին ստեղծված իրավիճակն էր այնպիսին, որ այն շտկելու համար այլ ելք չէր մնացել:
Ինչևէ, նրանց գնահատականը պատմությունը դեռ կտա, իսկ մենք լծվենք մեր գործին, յուրաքանչյուրս՝ իր տեղում, յուրաքանչյուրս՝ իր չափով: Այսօր, մեր ծանր վիճակի համար ջավախքահայությունը նաև չպետք է մեղադրի Հայաստանի Հանրապետության տարբեր ուժերին կամ ուժերի դասավորությանը: Հայաստանյան ոչ մի իշխանավո՛ր, ոչ մի պաշտոնյա՛, ոչ մի կուսակցապե՛տ, լինի ընդդիմադիր, թե իշխանական թևի ներկայացուցիչ, ո՛չ մի ազգային-հասարակական գործի՛չ, ո՛չ մի մտավորակա՛ն, ինչքան էլ որ տաղանդավոր, արհեստավարժ, իր գործից հասկացող, զոհաբերությունների պատրաստ, իր գործին նվիրված լինի, չի՛ կարողանալու լուծել խնդիրները, եթե մենք՝ ջավախքահայերս, ամեն մեկս իր տեղում չլինենք, կառչած չմնանք մեր հողին, չսիրենք հայրենիքի սեփական բաժին կտորը, չգուրգուրենք ու չփայփայենք այն…
Պետք չէ պատկերացնել հայրենիքը որպես ինչ-որ անշունչ, անկենդան, վերացական հասկացողություն: Հայի հայրենիքը շնչում է ամեն մի շնչող հայի հետ, հայի հայրենիքը կենդանի է ամեն մի կենդանի հայի հետ, հայի հայրենիքը վերացական չէ, քանի դեռ շնչող ու կենդանի է հայի Սերը իր Մայր Հայրենիքի նկատմամբ:
Ավարտելով ուղերձս` ուզում եմ մեկ անգամ ևս կոչ անել համախմբվածության, միասնականության և գործելո՛ւ, գործելո՛ւ, գործելո՛ւ…
Մենք իրավունք չունենք լռելու, անգործության մատնվելու, անտարբեր մնալու այն անարդարության նկատմամբ, որը տեղի է ունենում այսօր Ջավախքում…
Գիտեմ, որ այստեղ հավաքվածները լուռ մնացածները չեն, վախից անտարբերություն ցուցաբերողները չեն, դրա համար մեկ անգամ ևս ուզում եմ Ձեզ իմ խորին շնորհակալությունը հայտնել` ցանկանալով հաջողություն, առաջընթաց մեր ընդհանուր գործում: Մեր գործը արդա՛ր է, Աստված մեզ հետ:

Միջոցառման լուսանկարները՝ http://www.facebook.com/media/set/?set=a.236673823023633.65045.218442008180148
Վահագն Չախալյանի ուղերձը
Հարգելի ընկերներ,

Վահագն Չախալյան
Հունիս, 2011թ.,
Ռուստավի 6 խիստ ռեժիմի գաղութ