Լրահոս

09.07.2011 11:37


Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը

Ինչպես հաղորդում  է BBC–ն, 93 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջերալդ Ֆորդի այրին՝ Էլիզաբեթ Ֆորդը։ Ջերալդ Ֆորդը մահացել էր 2006–ին կրկին 93 տարեկանում։

Էլիզաբեթ Ֆորդն ավելի շատ հայտնի է որպես Բեթթի Ֆորդ։

Նրա ամուսինը ստանձնել է նախագահի պաշտոնը 1974–ին, երբ պաշտոնաթող է եղել  Ռիչարդ Նիքսոնը։

Բեթթի Ֆորդն առաջին տիկին է մնացել մինչև 1977–ը։ 1982–ին նա հիմնադրել է բժշկական կենտրոն, որտեղ բուժվել են ալկոհոլից և թմրամիջոցներից կախում ունեցող մարդիկ։

Այս խորագրի վերջին նյութերը