Կարծիք

17.11.2021 11:38


Այս ստոր երկոտանուն հիշում եմ դեռևս 99-ի հոկտեմբերի 27-ից

Այս ստոր երկոտանուն հիշում եմ դեռևս 99-ի հոկտեմբերի 27-ից
Հասարակություն, էլ ե՞րբ պետք է արթնանանք...
ԱԺ Պաշտպանության հանձնաժողավի նախագահ այս ստոր երկոտանուն հիշում եմ դեռևս 99-ի հոկտենբերի 27-ից, երբ սպանված Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ չսառած, ինչը Վազգենի ընկեր լինելու անվան տակ երկոտանին վերածել էր քաղաքական բիզնես պրոյեկտի, մտավ Ռոբերտ Քոչարյանի մոտ և շանտաժի լեզվով աղերսեց, որ իրեն նշանակի փոխվարչապետ, այլապես ինքը և այդ ցուցակում ընդգրկված իշխանատենչերի ոհմակը կհայտարարեն, որ իրեն են կասկածում այս ահաբեկչությունը կազմակերպելու մեջ։ Քոչարյանը շատ կոպիտ դուրս վռնդեց այդ ոհմակին։ Գրում եմ որպես ականատես...
Այս ժամկետանց քծնողը, այժմ էլ փոխելով տերերին, կարճ ժամանակ առաջ եթերում հայտարարեց, որ Նիկոլը իշխանությունը զավթելու համար իրավունք ուներ գրավելու Ռադիոտունը, բայց եթե որևէ մեկը նրան իշխանությունից հեռացնելու համար նույն քայլին փորձի դիմել, ապա պետք է գնդակահարել այդ մեկին. դա է պահանջում օրենքը...

Երեկ էլ աննախադեպ Պետրոսի գոհունակ հայացքի ներքո Հ1-ով հայտարարեց, որ ընդդիմությունն է խնդրել, որպեսզի հակառակորդը հարձակվի Հայաստանի վրա, ինչը կօգնի իշխանափոխություն իրականացնել...

Վերջապես, ե՞րբ պետք է հասարակությունը հավաքաբար գիտակցի, որ այս տեսակը դարձել է մեր պետության գերեզնանափորը և օր առաջ ամեն գնով պետք է ազատվել այս տեսակից...

Հ.Գ. Երեկ գիշերը Կառավարության շենքի մոտ էի։ Զայրացած և անօգնական քաղաքացիներ էին հավաքվել...

Տեր էին փնտրում...

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը