Իլյա Երկրորդ. «Ռուսաստանը չկարողացավ տեսնել վրաց ժողովրդի սերը, հարգանքը և բարությունը»
Վրաց հոգևոր առաջնորդ, Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրուցում հայտարարել է, որ Ռուսաստանը 200 տարվա ընթացքում չկարողացավ տեսնել վրաց ժողովրդի սերը, հարգանքը և բարությունը։ Լրագրողը հարց է տվել պատրիարքին 2008-ի վրաց–ռուսական պատերազմի մասին՝ ինչպե՞ս է նա տեսնում ելքը ստեղծված իրադրությունից։
«Մենք չենք կարող մնալ թշնամիներ. դա բնական չէ ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի համար։ Մենք ինչպես եղել ենք մոտ միմյանց նկատմամբ, այդպես էլ պետք է մնանք։ Վրաստանն առաջվա պես հարգանքով է վերաբերվում Ռուսաստանին, նրա մշակույթին, պատմությանը, փիլիսոփայությանը։ Կարծում եմ՝ ռուսներն էլ հիշում են վրաց ժողովրդին։ Վերջերս ռուս հոգևորականներից մեկն ասաց, որ մեզ պետք չէ Աբխազիան։ Փա՛ռք Աստծո, որ պետք չէ։ Մի՞թե կարելի է փոխանակել Վրաստանն Աբխազիայի հետ: Եվ ընդհանրապես ինչի՞ համար դա անել։ Ի՞նչ է ՝ մենք չե՞նք թողել ռուսներին մուտք գործել Աբխազիա կամ Վրաստան» – հայտարարել է վրաց հոգևոր առաջնորդը։