Եթե պտի Պուտինն ու ՀԱՊԿ-ը լուծեն, էլ դուք ո՞ւմ եք պետք, ա՛յ ՔՊ-ներ
Հետևում եմ մեր ու միջազգային մամուլին․ վերնագրեր՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997-ի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Մտնում-կարդում ենք․ խոսքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հանրայինին տված հարցազրույցից մի հատվածից մեջբերումից է։
Այսօր օրվա կեսից ԱԺ-ում ինչքան ՔՊ-ական կա, ռուսներին հաթաթա են տալիս, թե՝ որ ռուսները չգան մեզ չպաշտպանեն, կվերանայենք մեր գործընկերային հարաբերությունները, ուրիշներին կդիմենք, չիմանաք մենակ ռուսներին ենք սպասում և այլն։ ՌԴ դեսպան Կոպիրկինը ասում է՝ ՀՀ-ն գրավոր, պաշտոնական հարցում-խնդրանքով չի դիմել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ասում է, որ դեռ գրավոր չենք դիմել։ Հեռախոսային խոսակցություն են ունենում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները՝ Պապիկյանն ու Շոյգուն, հաղորդագրության մեջ բառ անգամ չկա, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին օգնության համար։ Պապիկյանն ներկայացնում է իրավիճակը, Շոյգուն ասում է՝ ինչ պետք է՝ կանենք ու վերջ։ Ավելին ասեմ՝ Նիկոլը անվտանգության խորհրդի նիստ է անում, ելույթ է ունենում ու ոչ մի խոսք ռուսներին դիմելու մասին։
Թվում է, թե Պուտինը պիտի Արմեն Գևորգյանի հարցազրույցը նայի Հ1-ով, որ իմանա ձեր մտքին ինչ կա՝ դիմո՞ւմ եք, թե՞ չեք դիմում, ինքնուրույն եք հարցերը լուծում։
Հիմա հարց եմ տալիս՝ էս էն հերթական բլեֆներից չի՞, էն որ հակառուսական հիստերիա են ստեղծում, հետո որ կորուստներ ունենանք, ասեն՝ դե ռուսին դիմեցինք, բան չարեց, իսկ իրականում չէին էլ դիմել։ Չեն ասում՝ դիմել ենք ռուսներին, ասում են՝ ինչի՞ չեն օգնում։
Հ․Գ․ Մի հարցել է առաջանում, այդ ինչո՞ւ հենց մի բան լինում է, առաջինը ընկնում ենք ռուսների դուռը, ՀԱՊԿ հիշում, բա մեր ՊՆ-ն ինչի՞ համար է, վարչապետն ո՞ւմ է պետք, եթե առաջինը Պուտին ու ՌԴ ենք կանչում։ Բա ձեզ պատռում էիք, թե բոլոր հարցերը կլուծեք, խաղաղության դարաշրջան եք բացում։ Եթե պտի Պուտինն ու ՀԱՊԿ-ը լուծեն, էլ դուք ո՞ւմ եք պետք, ա՛յ ՔՊ-ներ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից