Լրահոս

09.07.2011 10:48


Եվրոպան որոշում է կայացրել, որ Հայաստանը պետք է վճարի աղանդավորին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Վահան Բայադյանը շահել է Հայաստանի դեմ դատական գործը։ Այս մասին ասվում է դատարանի պաշտոնական կայքէջում։ Համաձայն դատարանի որոշման՝  Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է մարդու մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունքին։

Բանն այն է, որ դեռ 2001–ին Վահան Բայադյանը հրաժարվել էր ծառայել ՀՀ ազգային բանակում, ինչի հետևանքով նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, և նա դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման։ Այդ ժամանակ այլընտրանքային ծառայության մասին օրենք դեռ չկար Հայաստանում. այն ընդունվեց միայն 2004–ին։ Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Բայադյանը հրաժարվել է ծառայել բանակում՝ իր կրոնական հայացքներից ելնելով, այնուհետև Հայաստանի Հանրապետությանը պարտադրել է բարոյական վնասի համար Բայադյանին վճարել 10 հազ եվրո և նույնքան էլ դատական ծախսերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը