Լրահոս

09.07.2011 10:45


Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ տասնյակ մարդ

Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ տասնյակ մարդ

«Սիրիա» պետական հեռուստաալիքի տվյալներով՝ երկրում ուրբաթօրյա հերթական բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է հինգ, վիրավորվել՝ տասնյակ մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Ցուցարարների և անվտանգության աշխատակիցների մահվան պատասխանատվությունը  սիրիական իշխանությունները վերագրում են անհայտ զինված խմբավորումներին։

Երեկ կայացած բողոքի ցույցերը բռնությունների հետ են ուղեկցվել հատկապես երկրի մայրաքաղաք Դամասկոսից 160 կմ հյուսիս գտնվող Հոմս քաղաքում, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք թաղամասերում՝ Միդանում, Դմեյրում, Դարայայում և Քադամում։

Հակակառավարական ցույցերին զուգահեռ՝ հազարավոր մարդիկ էին դուրս եկել ցույցի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ընդդեմ Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտության և մասնավորապես Համա քաղաքում, որտեղ դեռ շարունակվում են հուզումները, ամերիկյան դեսպանի ներկայության։

Այս խորագրի վերջին նյութերը