Լրահոս

09.07.2011 10:33


Հայաստանում «պաշտոնապես» ջերմաստիճանը երբեք +40°C-ի չի հասնի

Հայաստանում «պաշտոնապես» ջերմաստիճանը երբեք  +40°C-ի չի  հասնի

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153–րդ հոդվածի երրորդ կետում ամրագրված է, որ հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40°C–ից բարձր կամ -10°C –ից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում:

Բարձր ջերմաստիճան արձանագրելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը դիմում է կառավարությանը՝ աշխատողներին լրացուցիչ ընդմիջում տալու առաջարկով։

Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնից երեկ տեղեկացրել էին, որ հուլիսի 8-ին +39°C ջերմաստիճան է գրանցվել, սակայն տներում և գրասենյակներում ջերմաչափը գրանցել է +40–42°

Փաստորեն, կարելի է ասել, որ Հայաստանում ջերմաստիճանը «պաշտոնապես» երբեք +40°C–ի չի հասնի, և, բնականաբար, աշխատողները լրացուցիչ ընդմիջում չեն ստանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը