Լրահոս

09.07.2011 10:27


Տ. Խզմալյան. «Կինոարվեստ չկա»

«Ոսկե Ծիրան» երևանյան կինոփառատոնի նախաշեմին «7օր»-ը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյաննից հետաքրքրվել է, թե ինչ կարծիքի է հայկական մերօրյա կինոյի վերաբերյալ։

–Ասելով «կինո»՝ պետք է գիտակցել, որ խոսքն առնվազն երկու տարբեր բաների մասին է՝ կինոն որպես արվեստ, և կինոն, եթե խոսենք այսօրվա լեզվով, որպես բիզնես: Կինոարվեստ չկա: Սպանելով կինոարտադրությունը, մեր երկրի իշխանությունները, իսկ դա արեցին հենց իրենք, պետք է որ հասկանային, թե ինչի վրա են ձեռք բարձրացրել: Այդ «քաջագործություններն» ունեն հեղինակներ, ընդամենը մի քանի հոգի են, ոմանք շարունակում են աշխատել համակարգում։ Մենք նրանց ազգանունները չենք մոռացել. կգա ժամանակը, երբ մենք նրանց պատասխանատվության կկանչենք` արվեստի ու ազգային մշակույթի դեմ հանցագործություն իրականացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը