Լրահոս

09.07.2011 10:09


Թուրքմենստանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 200–ի

Թուրքմենստանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 200–ի

Թուրքմենական Աբադան քաղաքում պայթունների հետևանքով զոհված մարդկանց թիվը կարող է հասնել 200–ի, այս մասին հայտարարել են «Թուրքմենստանի ժամանակագրություն» իրավապաշտպան կայքի ներկայացուցիչները։

Ըստ վերոհիշյալ կայքի տեղեկությունների` առնվազն 100 մարդ է զոհվել, որոնց թվում կան զինվորականներ,  քաղաքացիական բնակչություն, այդ թվում նաև երեխաներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Աբադանում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ։ Տեղի իշխանությունները հայտարարեցին, որ այդ արտակարգ իրավիճակը ստեղծվել է հրավառության միջոցների պահեստում պայթյունի հետևանքով, այնինչ ոչ պաշտոնական աղբյուրները, ականատեսները պնդում են, որ քաղաքը իսկական աղետի է ենթարկվել, Աբադանում շարունակում են պայթել ողջ քաղաքով մեկ սփռված ռումբերը։

Այս խորագրի վերջին նյութերը