Կարծիք

15.11.2021 09:13


Ոչ միայն Սյունիքը, այլև բոլորս պետք է ոտքի կանգնենք Սյունիքը փրկելու համար

Ոչ միայն Սյունիքը, այլև բոլորս պետք է ոտքի կանգնենք Սյունիքը փրկելու համար

ԵԹԵ ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵՆՔ

Կապանում ՔՊ-ն պարտվում է։ Սակայն, չնայած ընդդիմության մեծ առավելությանը, այնուամենայնիվ հարյուրավոր սյունեցիներ քվեարկել են Սյունիքը Ադրբեջանին հանձնելու օգտին։ Ի՞նչ ասես․․․ Բայց, արդյոք բռնապետիկը կհանդուրժի՞ այս պարտությունը։ Կարծում եմ, շուտով Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին կմեղադրեն ինչ-ինչ քր․ հանցագործության մեջ և կկալանավորեն։ Հանդուրժեցինք, չէ՞ Առուշ Առուշանյանի ազատատազրկումը։

Ոչ միայն Սյունիքը, այլև բոլորս պետք է ոտքի կանգնենք Սյունիքը փրկելու համար։ Ներեցեք, կարծես թե ես էլ մի պահ մոռացա Արցախը։ Արցախի ապագան, այսօր կախված է արդեն Սյունիքի փրկությամբ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը