Լրահոս

08.07.2011 16:50


Հայաստանում գինու արտադրության ծավալների 20% աճ է նկատվում

Հայաստանում գինու արտադրության ծավալների 20% աճ է նկատվում

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տվյալներով այս տարի խաղողի բերքը 20–30%–ով ավելի է, քան նախորդ տարի, սակայն, ըստ հետազոտությունների, մոտավորապես նույն բերքը կստանանք, ինչ անցյալ տարի։ Դա կապված է կարկտահարությունների և օիդիում կոչվող սնկային հիվանդության հետ, որոնք փչացնում են խաղողի վազերը։

Ըստ Ա. Հարությունյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին այս պարագայում ոչնչով չի օգնում ու չի էլ պատրաստվում աջակցել։ Գյուղացիների համար ամենակարևոր խնդիրը մնում է ապահովագրությունների բացակայությունը։

Որպես մեկ այլ խնդիր՝ նա նշել է պետության կողմից տրվող երկարաժամկետ վարկերի շատ խորհրդանշական տոկոսները. «Մեզ մոտ՝ գյուղատնտեսության բնագավառում, ռեալ, տարեկան 15 տոկոսից պակաս, որևէ մեկը չի կարող վարկ ստանալ 4-6 տարով»։

Հայաստանի գինեգործների միության նախագահն արձանագրել է, որ ճգնաժամը նաև դրականորեն է ազդել գինու սպառման ծավալների աճի վրա ու նվազեցրել օղու սպառման քանակները։ Ըստ բանախոսի բերած տեղեկությունների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է գինու արտադրության ծավալների 20%, իսկ կոնյակի 6% աճ։ Փոխարենը օղու արտադրության ծավալները նվազել են 64%–ով, գարեջրինը՝ 10%–ով։

Այս խորագրի վերջին նյութերը