Լրահոս

08.07.2011 18:19


Երևանում և Արցախում տեղի կունենա միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ ում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Դինամիկ համակարգերը, ոչ գծային անալիզը եւ նրանց կիրառությունը» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովն իր աշխատանքները հուլիսի 11-ին եւ 12-ին կշարունակի Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 14-15-ին` Ստեփանակերտում` Արցախի պետական համալսարանում:

ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չերնոգորիայից, Բելառուսից, Իրանից ժամանած մասնագետները հայ գիտնականների հետ միասին կքննարկեն դինամիկ համակարգերի ժամանակակից տեսության ակտուալ խնդիրները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը