Փարիզի դատախազությունը որոշել է Ստրոս–Կանի դեմ հայցի հիման վրա հետաքննություն սկսել
«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով իրավապաշտպան մարմիններին, հայտնում է, որ Փարիզի դատախազությունը որոշում է կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս–Կանի դեմ նախնական հետաքննություն սկսել ֆրանսիացի լրագրող և բանաստեղծուհի Տրիստան Բանոնի հայցի հիման վրա, ով նրան մեղադրում է բռնաբարության փորձի համար։
Աղբյուրի տվյալներով՝ հետաքննությունը կվարի ֆրանիսիական քրեական հետախուզության հանցագործության դեմ պայքարի բաժինը։
32–ամյա Բանոնի բողոքն ուղարկվել է երեքշաբթի օրը։ Բանաստեղծուհին հավաստիացնում է, որ Ստրոս–Կանը փորձել է իրեն բռնաբարել 2003թ., երբ ինքը եկել էր հարցազրույց անցկացնելու նրա հետ։ Ֆրանսիայի օրենսդրությամբ՝ բռնաբարության փորձը կարող է պատժվել մինչև 15 տարի ազատազրկմամբ։
Ստրոս–Կանի փաստաբաններն արդեն հաղորդել են, որ մտադիր են հակընդդեմ հայց ներկայացնել՝ Բանոնին մեղադրելով զրպարտության համար։