Տնտեսական

08.07.2011 15:53


Տիգրան Սարգսյանը այցելել է Դոնի Ռոստովի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան

Տիգրան Սարգսյանը այցելել է Դոնի Ռոստովի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում այցելել է Դոնի Ռոստովի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան: ՀՀ կառավարության ղեկավարը Ռոստովի փոխնահանգապետ, գյուղնախարար Վլադիմիր Չերքեզովի և «Ռոստսելմաշ»-ի գլխավոր տնօրեն Վալերի Մալցևի ուղեկցությամբ եղել է լազերային և կոմբայնների հավաքման արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային գործընթացներին, արտադրական հզորություններին: Տեղեկություններ չկան, սակայն, թե Տիգրան Սարգսյանն այնտեղ կոմբայն վարե՞լ էլ, ինչպես որ 2009թ. հոկտեմբերի 23–ին, երբ չէր դիմացել գայթակղությանը և անձամբ վարել էր հայ–չինական արտադրության տրակտորը, սակայն չկարողանալով այն կառավարել՝ շրջապտույտ կատարելիս վթարի էր ենթարկվել՝ բախվելով մետաղական պատնեշին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը