2011թ. առաջին վեց ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 188 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել, որոնց դիմել է 702 քաղաքացի: Դիմորդներ չլինելու պատճառով չի կայացել հայտարարված 18 մրցույթ, իսկ 25 մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել:
Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներ հայտարարվել են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (թվով 35) և ՀՀ ֆինանսների նախարարության (թվով 28) աշխատակազմերում: Քաղաքացիների կողմից մրցույթների մասնակցության ամենաբարձր ցուցանիշները ևս գրանցվել են վերոնշյալ մարմիններում: Այս տարվա ընթացքում արձանագրվել է քաղաքացիների և մրցութային հանձնաժողովների կողմից մրցույթների արդյունքներն առանձին մասնակիցների մասով բողոքարկելու 4 դեպք, որոնցից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը բավարարել է մեկը: 2011-ից մրցույթներ չեն անցկացվում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար: Փոխարենը այդ պաշտոնները համալրվում են հավաստագրերով, որոնք քաղաքացիներին տրվում են համապատասխան թեստավորման արդյունքների հիման վրա: Առաջին երկու փուլերին թեստավորման արդյունքում հավաստագիր է ստացել 540 քաղաքացի: Նրանցից 104-ն արդեն նշանակվել են տարբեր մարմինների աշխատակազմերի կրտսեր պաշտոններում: Հունիսի 29-ին ավարտվեց նաև այս տարվա հավաստագրման երրորդ փուլին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը: Թեստավորմանը մասնակցելու համար փասատթղթեր է ներկայացրել ընդհանուր առմամբ 513 քաղաքացի: Հերթական թեստավորումը սկսվելու է հուլիսի 18-ից:
188 մրցույթներից անարդյունավետ են եղել 48-ը