Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել «բողոքի ճիչերը մեկտեղել»
Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը Աշտարակ քաղաքում հանդիպեցին Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ:
Հավաքվածներին դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին: Նա հանդիպման մասնակիցներին հորդորեց հանդես գալ առաջարկություններով, պատվիրաններով, հուզող հարցերով, որոնք շարունակաբար կլինեն «Ժառանգություն» կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում:
Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հընթացս ներկայացրին տարածաշրջանից իրենց ուղղված դիմումներին տրված ընթացքի մասին:
Վերջում Հովհաննիսյանը կոչ արեց «բողոքի ճիչերը մեկտեղել եւ միասնական ձայնով դուրս գալ»` հաղթահարելու մեր պետականության հիմքերը սասանող եւ վտանգավոր չափերի հասնող երեւույթները:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություն