Անվտանգություն վաստակում են հաղթելով, խաղաղություն պարտադրում` զենքով
Այս պատերազմից հետո Հայաստանում ապրող ամեն երրորդ կամ չորրորդ քաղաքացին «գրին քարտի» խաղարկության դիմում է լրացրել, վերջին ամիսներին օրական միջինը Մեքսիկայի հետ սահմանին հանձնվում է անօրինական ճանապարհով ԱՄՆ մեկնել ցանկացող 100-120 ՀՀ քաղաքացի, էլ չեմ ասում դեպի ՌԴ և Եվրոպա աննախադեպ միգրացիոն հոսքի մասին։ Այս ցուցանիշի թիվ մեկ պատճառը անվտանգության երաշխիքի բացակայությունն է, թիվ մեկ պատասխանատուն` օրվա իշխանությունը։ Ուզում է Արցախում 100 տուն կառուցենք, ուզում է Հայաստանի ճանապարհները տարին 4 անգամ ասֆալտապատենք, միևնույն է, մարդիկ հեռանալու են, քանի դեռ Հայաստանն ու Արցախն անվտանգ չեն։ Իսկ զիջելով ու խաղաղություն մուրալով երբեք անվտանգ չենք ապրի։ Անվտանգություն վաստակում են հաղթելով, խաղաղություն պարտադրում` զենքով։ Իսկ ամեն հեռացողի հետ մենք կորցնում ենք հաղթելու, անվտանգ ու արժանապատիվ ապրելու հույսը։

Թագուհի Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից