Լրահոս

08.07.2011 14:42


Վառնայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսություն

Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում հուլիսի 5-ին պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը և Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը:

Պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովի հյուպատոսական տարածաշրջանն ընդգրկում է Բուլղարիայի Հանրապետության Վառնայի, Բուրգասի, Դոբրիչի, Շումենի և Տրգովիշտեի մարզերը` նստավայրը Վառնա:

Բացման արարողությանը ներկա էին Վառնայի մարզպետ Դանչո Սիմեոնովը, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, պատվո հյուպատոսներ, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Հայր Աբգար վարդապետ Հովակիմյանը, եկեղեցական խորհուրդների ատենապետներ, հայկական կրթամշակութային բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լագրողներ, մտավորականներ:

Այս խորագրի վերջին նյութերը