Կարծիք

11.11.2021 19:56


Կոռումպացված անցյալից է խոսում մեկը, ով հանդիսանալով Կապանի ԲԿ բժիշկ՝ գումարի դիմաց կեղծ անաշխատունակության թերթիկ է տրամադրել

Կոռումպացված անցյալից է խոսում մեկը, ով հանդիսանալով Կապանի ԲԿ բժիշկ՝ գումարի դիմաց կեղծ անաշխատունակության թերթիկ է տրամադրել

Նարինե Գրիգորյան

Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակի 3-րդ համար:

Չեմ խորանում այն փաստի մեջ, որ վերջինս հանդիսանալով կորոնաբաժանմունքի բժիշկ (Կապանում օրվա մեջ մինչև 5 մահ)՝ հիվանդներին թողած զբաղվում է հայրենադավների քարոզով:

Բայց, ուշադրություն.

Կոռումպացված անցյալից է խոսում մեկը, ով հանդիսանալով Կապանի ԲԿ բժիշկ, գումարի դիմաց կեղծ անաշխատունակության թերթիկ է տրամադրել ընկերություններից մեկի աշխատակցին այն դեպքում, երբ այդ աշխատակիցը ամսից ավել գտնվել է ՌԴ-ում:

Դեպքի բացահայտումից հետո այս կնոջը ազատեցին աշխատանքից, ու երևի թե հենց այս վերջին հանգամանքի մեջ էլ պետք է փնտրել տիկնոջ ջղաձգումներն ու դավաճանական ոհմակին սատար կանգնելու անհագ մոլուցքի պատճառը:

Ռոբերտ Հայրապետյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը