Լրահոս

08.07.2011 13:12


Ամեն կատակի մեջ մի մեծ ճշմարտություն կա

Ամեն կատակի մեջ մի մեծ ճշմարտություն կա

Հուլիսի 8-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը մեկնաբանել է արտագաղթի խնդրի վերաբերյալ լրագրողի հարցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը։

–Ինչպես ասում են, ամեն կատակի մեջ կա մի մեծ ճշմարտություն։ Փաստորեն իրենք իսկապես իշխանություն պահելու խնդիրն ավելի բարձր են դասում, քան երկրի և ժողովրդի ապագան,–հայտարարել է Կարինե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ վերջերս «168 ժամ» թերթին տված հարցազրույցում վարչապետը արտագաղթի հետ կապված լրագրողի հարցին պատասխանել էր. «Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն»։

Այս խորագրի վերջին նյութերը