Կարծիք

11.11.2021 10:44


Այս իրավիճակը նորմալ չհամարողներին հրավիրում ենք Կառավարության շենքի մոտ

Այս իրավիճակը նորմալ չհամարողներին հրավիրում ենք Կառավարության շենքի մոտ

Ընկեր Գեղամ Մանուկյանը ժամը 11։00-ին այս իրավիճակը նորմալ չհամարողներին հրավիրում է Կառավարության շենքի մոտ։

Ինչո՞ւ եմ ես այնտեղ լինելու։ Որովհետև դա իմ պարտքն է, որովհետև դա այսօրվա դրությամբ ամենաուղիղ տեղն է, որտեղ քաղաքացին կարող է արտահայտել իր դրքորոշումը, որովհետև երբ քեզ հարվածում են, ճիշտը դիմադրելն է, ոչինչ որ առաջին փորձից հաղթելը չստացվի, կարևորը չկոտրվես։

Ես լինելու եմ կառավարության շենքի դիմաց, հաջորդ շաբաթ նույն իմ դիրքորոշումները փորձելու եմ ԱԺ-ում բարձրաձայնել, փորձելու եմ լինել բոլոր տեղերում, որտեղ հնարավոր է այս մասին խոսել ու դա անել այնքան, մինչև նույն գնահատականներ կիսողները կլինեն մեծամասնություն։

Սա փորձելու եմ անել հնարավորինս լավ, ինձ մոտ չստացվի, կհայտնվեն ավելի լավերը ու կանեն նույը՝ այնքան, մինչև կստացվի։

Սա իմ դիրքորոշումն է՝ որպես հայի, սա նաև այն նվազագույնն է, որ ես՝ որպես հայ, պետք է անեմ։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը