Կարինե Հակոբյան. «Մենք կսկսենք սահմանադրությունից և գաղափարախոսությունից»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն անդրադարձել է Հայաստանում առկա արտագաղթի հետ կապված խնդիրներին։
Նա մասնավորապես շեշտել է, որ այսօր ՀՀ–ում առկա արտագաղթի հիմնական պատճառներից են գործազրկությունը, ժողովրդի բարոյահոգեբանական ծանր վիճակը, հասարակական կարծիքի արհամարհումն իշխանությունների կողմից և այլն։
Հարցին՝ ինչից կսկսի «Ժառանգությունը», երբ գա իշխանության, Կարինե Հակոբյանը պատասխանել է. «Մենք կսկսենք Սահմանադրությունից և գաղափարախոսությունից»։
–Ինչո՞ւ մեր Սահմանադրության մեջ չի նշվում «ազգային» բառը։ Եթե Սահմանադրության վերնագրում գրված չլինի «ՀՀ սահմանադրություն», ապա դուք երբեք չեք իմանա, որ սա Հայաստանի սահմանադրությունն է,– նշել է ԺԿ վարչության քարտուղարը։

7оr.am