Կարծիք

11.11.2021 08:44


Արդյոք հե՞շտ է ապրել գիտակցմամբ, որ դուք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն եք

Արդյոք հե՞շտ է ապրել գիտակցմամբ, որ դուք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն եք

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցիները զգուշացրել են հայկական կողմին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրելու են մաքսային անցակետեր, որտեղ իրականացնելու են սահմանապահ և մաքսային առաքելություն, որին ի պատասխան Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը նույնկերպ կպատասխանի և կտեղադրի իր սահմանապահ և մաքսային կետերը.

Հիմա հարց Արմեն Գրիգորյանին.

Փաստացի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին անցակետ տեղադրելով դուք վերահաստատում եք, որ համակերպվել եք, որ մեր ավտոճանապարհներին Ադրբեջանը կարող է անել, ինչ կամենա, և դուք ընդամենը արձագանքում եք։ Արդյոք հե՞շտ է ապրել գիտակցմամբ, որ դուք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն եք և ամեն պատեհ-անպատեհ առիթով՝ լիզում եք թուրքի կոշիկները:

Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը