ՀՀԿ պատգամավոր. «Ծայրահեղ քայլերի ժամանակը վաղուց անցել է»
«Մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ միայն մի բանի համար։ Չենք ասում՝ վաղը գանք իշխանության, թող լինեն արդա՛ր ընտրություններ։ Թող նորից արդար ընտրությունների ճանապարհով «Հանրապետականը» գա իշխանության»,–այսօրվա ասուլիսում նման տեսակետ է հայտնել ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը։ Հարցին՝ ինչ երաշխիքներ կան, որ այդ դեպքում արդար ընտրություններ են լինելու, նա ասել է.
–Դրա համար ասում ենք՝ նստենք ու երկխոսենք՝ ինչպես են ընթանալու ընտրությունները։
ՀՀԿ խորհրդարանական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ ասել է, որ մի օրինաչափություն է նկատել՝ ՀԱԿ–ը մերժում է իշխանության բոլոր առաջարկները, ապա հավելել է. «Եթե կարծում եք, որ երկխոսությունը պետք է յուղի նման գնա, չարաչար սխալվում եք»։
Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի արտահերթ ընտրությունների պահանջին, Հ. Հարությունյանը նշել է. «Ես վատ բան չեմ տեսնում, որ ՀԱԿ–ն արտահերթ ընտրություններ է պահանջում։ Բա ի՞նչ անեն, շատ էլ ճիշտ են անում։ Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ քաղաքական կշիռը հասարակության մեջ ապացուցեն։ Արտահերթ ընտրությունների ոչ մի անհրաժեշտություն չկա»։
Գ. Եղիազարյանի դիտարկմանը («Այնպես մի՛ արեք, որ սեպտեմբերին ծայրահեղ քայլեր անենք») հանրապետականը պատասխանել է. «Ծայրահեղ քայլերի ժամանակը վաղուց անցել է»։

7or.am