Քաղաքագետ. «Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտն անորոշության է մատնված»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասել է, որ հաշվի առնելով շոգ ամառը՝ ներքաղաքական դաշտում հայտարարված է «рекламная пауза»:
–Խնդիրն այն է, որ բոլորն էլ, սեպտեմբերից սկսած, պատրաստվում են նախընտրական պայքարին։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում լինելու են հերթական ընտրություններ, և այդ ընտրություններին բոլորն են պատրաստվում։ Այլ խնդիր է, որ տակտիկական տեսակետից նույն ՀԱԿ–ը կարող է հայտարարել, որ ինքը պահանջում է արտահերթ ընտրություններ,–ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով Գալուստ Սահակյանի՝ ՀԱԿ–ին «Օջախում» կամ Սևանում երկխոսելու հրավերն ու դրան հաջորդած ՀԱԿ անդամների արձագանքը, չի՞ նշանակում, որ երկխոսությունն արդեն ձևական բնույթ է կրում, և դրա մասին հայտարարվում է նրա համար, որ ժամանակ ձգվի, որպեսզի ՀԱԿ–ն ու իշխանությունները կողմնորոշվեն, քաղաքագետն ասել է, որ ոչ միայն ՀԱԿ–ն ու իշախանություններն անելիքներ որոշելու խնդիր ունեն, այլև Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտն է անորոշության մատնված, և այս իրավիճակը բավական մտահոգիչ է։

7or.am