Լրահոս

08.07.2011 13:31


Գ. Եղիազարյանը վարչապետ Տ. Սարգսյանին առաջարկում է կախվել

Գ. Եղիազարյանը վարչապետ Տ. Սարգսյանին առաջարկում է կախվել

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր անդրադառնալով «Forbes» ամսագրի այն հայտարարությանը, որ Հայաստանը երկրորդն է աշխարհի վատթարագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում, ասել է.

–Ես առաջարկում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնա ու իրեն կախի նրա համար, որ իմ երկիրը 177–176–րդ տեղում է։ Եթե նա նամուս ունենա, ընդհանրապես չի երևա, տնից դուրս չի գա, ներողություն կխնդրի, կգնա։ Կգնա, կպրծնենք, մենք էլ կպրծնենք, հանրապետականներն էլ։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն էլ հակադարձել է, թե ինքը չի համարում, որ մեր տնտեսությունն այն վիճակում է, որ մեր երկիրը պետք է դասվի վատթարագույն տնտեսություն ունեցող երկրների շարքին։

–Ես չեմ հավատում, այսպես կոչված, շատ հեղինակավոր կազմակերպություններին,–ավելացրել է նա։ ՀՀԿ–ական պատգամավորը չի ժխտել նաև, որ երկիրն ունի լրջագույն տնտեսական խնդիրներ. «Այն, որ մեր ժողովուրդը լավ չի ապրում, ակնհայտ փաստ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը