Աշխարհ

09.11.2021 18:44


Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական ռազմաքաղական ղեկավարությունը և թուրք զինվորականները վճռորոշ դեր են ունեցել 44-օրյա պատերազմում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական ռազմաքաղական ղեկավարությունը և թուրք զինվորականները վճռորոշ դեր են ունեցել 44-օրյա պատերազմում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կայացած մամուլի ասուլիսում մի շարք ձևակերպումներ է արել՝ անթաքույց խոստովանելով, որ թուրքական ռազմաքաղական ղեկավարությունը և թուրք զինվորականները վճռորոշ դեր են ունեցել 44-օրյա պատերազմում։

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար։

«44 օրերի ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ Ադրբեջանի կողքին էր, ցուցաբերում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Ադրբեջանական բանակի անձնակազմի պատրաստվածությունն իրականացվել է Թուրքիայի ԶՈՒ ուսումնամարզական կենտրոններում։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիան ունի աշխարհում ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք օգտագործեցինք Թուրքիայի ԶՈՒ-ի փորձը և շարունակում ենք դա անել հիմա»,-ասել է Հասանովը։

Նա նշել է, որ ինքն էլ շատ բան է սովորել թուրք գեներալներից, իսկ պատերազմից հետո, Ալիևի հրամանով վերլուծելով պատերազմի արդյունքները, ադրբեջանական բանակը թուրքական ԶՈՒ-ի մոդելով վերակազմակերպելու գործընթաց են սկսել․ մի քանի նոր օպերատիվ կառույցներ են ստեղծում, որոնցում ներգրավված շատ զինծառայողներ ուսուցումն անցնում են Թուրքիայում, Ադրբեջան վերադառնալուց հետո շարունակում ծառայությունը՝ ամենակարևոր միավորումներում։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը