Կարծիք

09.11.2021 12:46


Այսօր նշվում է նիկոլի պլանների տապալման օրը․․․

Այսօր նշվում է նիկոլի պլանների տապալման օրը․․․

Այո, տապալման։ նիկոլը Արցախը ամբողջությամբ պետք է հանձներ, բայց չթողեցին։ Կարծում եմ տարիներ անց կպարզվի, թե ինչ հատուկ գործողություն է տեղի ունեցել Հայաստանում, որի արդյունքում նիկոլը ստիպված համաձայնվել է ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը։Միակ բանը որն իրեն հաջողվել էր, եղել է թղթում լրացուցիչ տարածքների տրամադրման կետի ավելացունը։ Այո` ավելացունը, քանզի հենց դա էր իշխանությունը պահելու միակ տարբերակը` խոստանալ տալ լրացուցիչ տարածքներ։ Ակնհայտ է, որ Հայաստանում չէր գտնվի մեկ այլ մարդ, ով կհամաձայնվեր այդ պահին վերցնել իշխանությունը և դառնալ տարածքները հանձնող։ Սա է պատասխանը հաճախ տրվող հարցին` ինչու՞ որևէ մեկը չվերցրեց փողոցում գցած իշխանությունը նոյեմբերի 9-ից հետո։ Ասեմ ավելին, էտ ասողներին հարց տվեք` բա ինչու՞ չվերցրիք։

Ոմանց թվում էր, որ նիկոլը` զավթելով իշխանությունը, կստորագրի Արցախի համար անբարենպաստ փաստաթուղթ և հեշտությամբ կվռնդվի իշխանությունից։ Բայց քչերն էին հաշվարկել նիկոլի եղելիությունը` ամեն ինչ հանուն իշխանության մնալու։ Համաձայնվեք, որ երկրորդ նիկոլ Հայաստանում ուղղակի չկար։

նիկոլը գցել է բոլորին` թե՜ իրեն բերածներին և թե՜ տեր կանգնողներին։ Քաղաքական առումով նա այլևս դիակ է և շատ շուտով դա ակներև է դառնալու։

Մնում է մեկ հարց` ով է լինելու ՀՀ հաջորդ ղեկավարը։

Այստեղ է, որ ակնհայտ է դառնում որոշ խմբակների կողմից Նախագահ Քոչարյանին վարկաբեկելու փորձերի պատճառը։

Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է։ նիկոլին գահին բերելուց 3 տարուց ավել ժամանակ է անցել։ Այս ընթացքում բազում քաղաքական և հասարակական գործիչներ փորձեցին ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը։ Եվ ի՞նչ. բոլորը, բացառությամբ մեկ մարդու, տապալվեցին։ Նախագահ Քոչարյանը ապացուցեց, որ այս պահին իրեն այլընտրանք չկա։

Ես անձնապես կողջունեմ ցանկացած նոր իրական ընդդիմադիրի առաջ խաղացումը։ Բայց այս պահին, ես միայն տեսնում եմ իրար հերթ չտվող արևմուտքի գործակալների շքերթ։ Մարդիկ, որոնք միմիայն շարունակելու են Հայաստանի թրքացումը։

Իրականությունն շատ ավելի նողկալի է, քան դուք այն պատկերացնում եք...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը