2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրվեց խոշոր գողություն։ Հայ ժողովրդից գողացվեց մեկ այլ 9՝ մայիսի 9–ի եռատոնը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Շուշին ընկած էր արդեն նոյեմբերի 5–6–ին, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ին՝ «Հաղթելու ենք»–ի շրջանակներում, հայտարարում էր, որ Շուշիի համար մարտեր են ընթանում։ Նա հերթական անգամ խաբում էր։ Խաբում էր, որ հետո նույն օրվա երեկոյան ստորագրեր պարտության/կապիտուլյացիայի տակ։ Հաղթական 9–ի փոխարեն հայ ժողովրդին նա նվիրեց պարտության 9–ը։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ հայ ժողովրդից մայիսի 9–ի եռատոնը գողանալու հիմքերը դրվեցին․․․ մայիսի 9–ին։ 2018–ի մայիսի 9–ին։
Փաշինյանը փողոցից վարչապետի կաբինետ տեղափոխվելու հաջորդ օրը՝ 2018–ի մայիսի 9–ին գնացել էր «դեպքի վայր»՝ Արցախ։ Նա Ստեփանակերտում էր՝ եռատոնը նշելու համար, բայց արեց հայտարարություն, որից պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը շուտով զրկվելու է եռատոնից։
Ն․ Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ ինքը չի ներկայացնում Արցախին, չի բանակցելու Արցախի անունից։ Նա ասաց նաև, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, և վե՛րջ։
Փողոցի վարչապետի այս հայտարարություններն առաջին հայացքից ռազմահայրենասիրական էին, հեղափոխական ու ողջունվեցին «առաջադեմ» հանրության կողմից, սակայն իրականում դա ՀՀ դիվանագիտական խոշոր պարտության նախերգանքն էր, պատերազմի սանձազերծման սկիզբը, Արցախի պետականության կորստի ազդարարումը, ՀՀ ինքնիշխանության մակարդակի շեշտակի իջեցման մասին անոնսը։
Արցախը բանակցային սեղանի շուրջ չհայտնվեց, Փաշինյանն Ալիևի հետ, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, բանակցեց («Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք, այն էլ՝ սեփական զրոյական կետից»), Ադրբեջանի ղեկավարին խոստումներ տվեց ու փոխարենը նրանից ժամանակ խնդրեց ներքին կյանքում ոտքը պնդացնելու համար, հայտարարեց, որ «Արցախը հայաստան է, և վե՛րջ» ու միևնույն ժամանակ ձգտեց բավարարել Ադրբեջանի ժողովրդին։
Հետո եղավ պատերազմ։ Նիկոլի բերած ու Նիկոլի պարտված պատերազմը։
Հիմա նա «Խաղաղության դարաշրջան» է բացում այնպես, ինչպես մինչև պատերազմն առաջարկում էր Արցախի խնդիրը լուծել սեփական կաբինետում ծնված «Մյունխենյան սկզբունքներով»։ Արդյունքը տեսանք։
Հայ ժողովրդին մայիսի 9–ից զրկելուց հետո համառորեն համոզում են ու ներշնչում, որ նոյեմբերի 9 ավելի լավ տոն է, քանզի պարտված ազգ լինելն ավելի բնական վիճակ է, քան հաղթածը։ Համ էլ՝ նոյեմբերի 9, ըստ պարտության խորհրդանիշի, «Խաղաղության դարաշրջանի» բացման օր է։ Դե՛, «Հաղթելու ենք»–ի պես, էլի՛։ Պայքարը, հետևաբար, մայիսի 9–ի ու նոյեմբերի 9–ի կողմնակիցների միջև է՝ անկախ կուսակցական ու այլ տիպի պատկանելությունից։
Մայիսի 9 VS նոյեմբերի 9

Մայիսի 9 VS նոյեմբերի 9։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից