Լրահոս

08.07.2011 11:40


ՌԴ ԱԳ նախարարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Դմիտրի Մեդվեդևի ուղերձը

ՌԴ ԱԳ նախարարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Դմիտրի Մեդվեդևի ուղերձը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Հայաստանում է: Այսօր հրավիրված ասուլիսում նա հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։

–Սերժ Սարգսյանը հաստատել է ղարաբաղյան կարգավորման խնդրում իրական առաջընթացի արձանագրման իր շահագրգռվածությունը՝ հայտարարելով, որ ուշադրությամբ կուսումնասիրի ուղերձն ու մոտ ապագայում կպատրաստի իր պատասխանը, –ասել է Լավրովը։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ ԼՂ–ի բանակցություններում առաջընթաց հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հանի իր ներկայացրած 10 պահանջները։

Լավրովը Երևանից կմեկնի Բաքու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը