«Երևանի քաղաքապետարանը գումարներ է դիզում թափառող շների վրա»
«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությանն է դիմել Երևանի բնակիչ Անի Հովհաննիսյանը` մտահոգություն հայտնելով քաղաքում թափառող շների հիմնախնդրի վերաբերյալ: Քաղաքացին հայտնել է, որ պաշտոնատար անձանց հավաստիացումներին հակառակ, դրանց թիվը տարեցտարի միայն աճում է:
Անիմաստ համարելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհում միակ ընդունված տարբերակի` շների կացարանների գոյության մասին մեր երկրում խոսելը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է անգլիական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի կատարած հետազոտությունը` թափառող շների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացվող ծրագրի վերաբերյալ: Վերլուծությունը պարունակում է բազմաթիվ աղաղակող փաստեր, որոնց վերաբերյալ «Չենք լռելու»-ն ակնկալում է ստանալ Երևանի քաղաքապետարանի հրապարակային պարզաբանումները:
Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանի՝ թափառող շների դեմ պայքարի ծրագրի (որն ի դեպ չունի անգամ ռազմավարություն, առավել ևս գիտական ու գործնական հիմք և նույնիսկ հակասում է Վարչական օրինախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդված 92-ին) պաշտոնական տվյալներով, Երևանում 2006-2010թթ.և 2011թ. հունվար-փետրվար ամիսներին (5 տարի 2 ամիս) կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն` սատկացվել։
Վերջին 6 տարվա ընթացքում թափառող շների դեմ պայքար իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետգնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 180 միլիոն դրամ (կես միլիոն դոլար)։ ԻդեպաղքատերկրներիցանկումգրանցվածներիցՀայաստանըմիակնէ, որկանոնավորկերպովնմանզգալիգումարէտրամադրումթափառողկենդանիներին։
«Յունիգրաֆ-Իքս»-ն տվյալներն իր գործունեության վերաբերյալ տեղադրում է www.animalscity.am կայքում։ Տարօրինակ է, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը պարբերաբար հերքում է այդ տվյալներն ու ԶԼՄ-ներին հայտնում, թե իբր իրենք վաղուց լուծել, թե Երևանում թափառող շների հիմնախնդիրը, իսկ ներկայում առկա շները մարզերից են եկել մայրաքաղաք` այսպիսով ևս մեկ անգամ փաստելով անտեղյակությունն իրենց իսկ անմիջական վերահսկողության ներքո գտնվող ծրագրերի վերաբերյալ։
Չնայած «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, թե 2010 թվականից սատկացվելու փոխարեն շները քնեցվում են, սակայն իրենց իսկ պաշտոնական կայքի տվյալները փաստում են հակառակը։ Ի դեպ, Հայաստանում չկա շների քնեցման համար անհրաժեշտ համապատասխան դեղորայք, իսկ այն դեղորայքը, որից օգտվում է «Յունիգրաֆ-Իքս»-ը՝ «լիդոկայինը», տանջամահ է անում կենդանուն։ Ավելին, «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, որ շների դիակները թաղումից առաջ մշակվում են «քլորի համապատասխան լուծույթներով», ինչը չի համապատասխանում հակահամաճարագային որևէ կանոնի և անմիջական սպառնալիք է հանրային առողջությանը։
2011թ. հունվար-փետրվար ամիսներին «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացրած և Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունված հաշվետվության հիման վրա հանգում ենք հետևյալին.
- 2 ամսում 5,603 շուն բռնելու,
- 5,603 շուն զննելու,
- 1,020-ին ստերջացնելու և վերադարձնելու,
- 4,583-ին սատկացնելու և թաղելու համար
Երևանի քաղաքապետարանի օբյեկտիվ ռեսուրսներով անհրաժեշտ է՝
- օրական բռնել 93 շուն (օրական անհրաժեշտ է 23 ժամ),
- օրական մակերեսորեն զննել 93 շուն (օրական անհրաժեշտ է 46 ժամ),
- օրական ստերջացնել և վերադարձնել 17 շուն (օրական անհրաժեշտ է 25 ժամ),
- օրական սատկացնել և թաղել 76 շուն (օրական անհրաժեշտ է 38 ժամ):
Գործողությունների տևողության հաշվարկը նվազագույնի է հասցված, այսինքն ենթադրվում է անիրականը, այն է՝
- շներին բռնելու ժամանակ օրական մայրաքաղաքի 10 կետում 9-ական շուն պատրաստ սպասում է բռնվելու և բռնվելիս էլ որևէ դիմադրություն չի ցուցաբերում,
- առկա է այսօր Հայաստանում բացակայող համալիր կենդանաբուժական կլինիկա,
- առկա է ներկայում Հայաստանում բացակայող, առավել ևս Երևանի քաղաքապետարանի և դրա պատվիրակատար «Յունիգրաֆ-Իքս»-ի տրամադրության տակ գտնվող ոլորտային առնվազն 100 մասնագետ։
Այդ քանակության շների նկատմամբ օբյեկտիվ պատճառներով գործողություն չէր կարող կատարվել, քանի որ՝
- ժամանակահատվածը կարճ է, անգամ եթե ընդունենք, որ օրը 24-ի փոխարեն ունի 38 ժամ,
- դիակների թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք, առավել ևս շների գերեզմանոցին հատկացված,
- բնութագրիչների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն, Երևանի տարածքում այդքան շուն չի կարող լինել,
- եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ մայրաքաղաքում կլիներ ընդամենը 1,000 շուն, այն էլ ստերջացված, եթե անգամ ներգաղթեին հարևան հանրապետությունների:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը տարիներ շարունակ հետևել է թափառող շների նկատմամբ իրականացվող ծրագրի հաշվետվություններին։ Կազմակերպությունը պահպանել է ոչ միայն պաշտոնական կայքում տեղադրված բոլոր հաշվետվությունները, այլև այդ կայքն ամբողջությամբ, ուստի անգամ եթե վաղն այդտեղ փոփոխություններ լինեն, քաղաքապետարանը չի կարողանա հերքել նախկին տվյալները։ Ցանկացած պարագայում, Երևանի քաղաքապետարանը ստիպված է բացատրել, թե որտեղ են պետբյուջեից դուրս գրված գումարները, եթե թափառող շների հիմնախնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվում, կամ ընդունել իր կողմից իրականացվող ծրագրի ապարդյունավետությունը և պետական գումարների վատնումը։
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը 2007թ. ի վեր Երևանի քաղաքապետարանին է ներկայացնում ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից խրախուսվող (ի դեպ, որոնց անդամ պետություն է նաև Հայաստանը), միջազգային կենդանապաշտպան բոլոր կազմակերպությունների կողմից հաստատված՝ թափառող կենդանիների հիմնախնդրի կարգավորման գիտականորեն և գործնականում հաստատված միակ արդյունավետ ծրագիրը, որի իրականացումը թույլ կտա մարդկայնորեն և ընդմիշտ լուծել հանրային առողջությանն ու անվտանգությանը սպառնացող և օրեցոր սրացող այս հիմնախնդիրը։
Սակայն, ըստ ամենայնի, Երևանի քաղաքապետարանին ձեռնտու չէ թափառող կենդանիների հիմնախնդրի վերջնական լուծումը, քանի որ այդ պարագայում այլևս կարիք չի լինի պետական բյուջեից ահռելի գումարներ դուրս գրել այս ոլորտի համար: Փաստորեն, «շնից մազ պոկելն էլ է քյար» գռեհիկ արտահայտությունն այս դեպքում միանգամայն տեղին է:
«Չենքլռելու» երիտասարդական քաղաքացիականնախաձեռնություն
«Երևանի քաղաքապետարանը գումարներ է դիզում թափառող շների վրա»
«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությանն է դիմել Երևանի բնակիչ Անի Հովհաննիսյանը` մտահոգություն հայտնելով քաղաքում թափառող շների հիմնախնդրի վերաբերյալ: Քաղաքացին հայտնել է, որ պաշտոնատար անձանց հավաստիացումներին հակառակ, դրանց թիվը տարեցտարի միայն աճում է:
Անիմաստ համարելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհում միակ ընդունված տարբերակի` շների կացարանների գոյության մասին մեր երկրում խոսելը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է անգլիական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի կատարած հետազոտությունը` թափառող շների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացվող ծրագրի վերաբերյալ: Վերլուծությունը պարունակում է բազմաթիվ աղաղակող փաստեր, որոնց վերաբերյալ «Չենք լռելու»-ն ակնկալում է ստանալ Երևանի քաղաքապետարանի հրապարակային պարզաբանումները:
Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանի՝ թափառող շների դեմ պայքարի ծրագրի (որն ի դեպ չունի անգամ ռազմավարություն, առավել ևս գիտական ու գործնական հիմք և նույնիսկ հակասում է Վարչական օրինախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդված 92-ին) պաշտոնական տվյալներով, Երևանում 2006-2010թթ.և 2011թ. հունվար-փետրվար ամիսներին (5 տարի 2 ամիս) կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն` սատկացվել։
Վերջին 6 տարվա ընթացքում թափառող շների դեմ պայքար իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետգնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 180 միլիոն դրամ (կես միլիոն դոլար)։ Ի դեպ աղքատ երկրների ցանկում գրանցվածներից Հայաստանը միակն է, որ կանոնավոր կերպով նման զգալի գումար է տրամադրում թափառող կենդանիներին։
«Յունիգրաֆ-Իքս»-ն տվյալներն իր գործունեության վերաբերյալ տեղադրում է www.animalscity.am կայքում։ Տարօրինակ է, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը պարբերաբար հերքում է այդ տվյալներն ու ԶԼՄ-ներին հայտնում, թե իբր իրենք վաղուց լուծել, թե Երևանում թափառող շների հիմնախնդիրը, իսկ ներկայում առկա շները մարզերից են եկել մայրաքաղաք` այսպիսով ևս մեկ անգամ փաստելով անտեղյակությունն իրենց իսկ անմիջական վերահսկողության ներքո գտնվող ծրագրերի վերաբերյալ։
Չնայած «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, թե 2010 թվականից սատկացվելու փոխարեն շները քնեցվում են, սակայն իրենց իսկ պաշտոնական կայքի տվյալները փաստում են հակառակը։ Ի դեպ, Հայաստանում չկա շների քնեցման համար անհրաժեշտ համապատասխան դեղորայք, իսկ այն դեղորայքը, որից օգտվում է «Յունիգրաֆ-Իքս»-ը՝ «լիդոկայինը», տանջամահ է անում կենդանուն։ Ավելին, «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, որ շների դիակները թաղումից առաջ մշակվում են «քլորի համապատասխան լուծույթներով», ինչը չի համապատասխանում հակահամաճարագային որևէ կանոնի և անմիջական սպառնալիք է հանրային առողջությանը։
2011թ. հունվար-փետրվար ամիսներին «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացրած և Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունված հաշվետվության հիման վրա հանգում ենք հետևյալին.
- 2 ամսում 5,603 շուն բռնելու,
- 5,603 շուն զննելու,
- 1,020-ին ստերջացնելու և վերադարձնելու,
- 4,583-ին սատկացնելու և թաղելու համար
Երևանի քաղաքապետարանի օբյեկտիվ ռեսուրսներով անհրաժեշտ է՝
- օրական բռնել 93 շուն (օրական անհրաժեշտ է 23 ժամ),
- օրական մակերեսորեն զննել 93 շուն (օրական անհրաժեշտ է 46 ժամ),
- օրական ստերջացնել և վերադարձնել 17 շուն (օրական անհրաժեշտ է 25 ժամ),
- օրական սատկացնել և թաղել 76 շուն (օրական անհրաժեշտ է 38 ժամ):
Գործողությունների տևողության հաշվարկը նվազագույնի է հասցված, այսինքն ենթադրվում է անիրականը, այն է՝
- շներին բռնելու ժամանակ օրական մայրաքաղաքի 10 կետում 9-ական շուն պատրաստ սպասում է բռնվելու և բռնվելիս էլ որևէ դիմադրություն չի ցուցաբերում,
- առկա է այսօր Հայաստանում բացակայող համալիր կենդանաբուժական կլինիկա,
- առկա է ներկայում Հայաստանում բացակայող, առավել ևս Երևանի քաղաքապետարանի և դրա պատվիրակատար «Յունիգրաֆ-Իքս»-ի տրամադրության տակ գտնվող ոլորտային առնվազն 100 մասնագետ։
Այդ քանակության շների նկատմամբ օբյեկտիվ պատճառներով գործողություն չէր կարող կատարվել, քանի որ՝
- ժամանակահատվածը կարճ է, անգամ եթե ընդունենք, որ օրը 24-ի փոխարեն ունի 38 ժամ,
- դիակների թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք, առավել ևս շների գերեզմանոցին հատկացված,
- բնութագրիչների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն, Երևանի տարածքում այդքան շուն չի կարող լինել,
- եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ մայրաքաղաքում կլիներ ընդամենը 1,000 շուն, այն էլ ստերջացված, եթե անգամ ներգաղթեին հարևան հանրապետությունների:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը տարիներ շարունակ հետևել է թափառող շների նկատմամբ իրականացվող ծրագրի հաշվետվություններին։ Կազմակերպությունը պահպանել է ոչ միայն պաշտոնական կայքում տեղադրված բոլոր հաշվետվությունները, այլև այդ կայքն ամբողջությամբ, ուստի անգամ եթե վաղն այդտեղ փոփոխություններ լինեն, քաղաքապետարանը չի կարողանա հերքել նախկին տվյալները։ Ցանկացած պարագայում, Երևանի քաղաքապետարանը ստիպված է բացատրել, թե որտեղ են պետբյուջեից դուրս գրված գումարները, եթե թափառող շների հիմնախնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվում, կամ ընդունել իր կողմից իրականացվող ծրագրի ապարդյունավետությունը և պետական գումարների վատնումը։
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը 2007թ. ի վեր Երևանի քաղաքապետարանին է ներկայացնում ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից խրախուսվող (ի դեպ, որոնց անդամ պետություն է նաև Հայաստանը), միջազգային կենդանապաշտպան բոլոր կազմակերպությունների կողմից հաստատված՝ թափառող կենդանիների հիմնախնդրի կարգավորման գիտականորեն և գործնականում հաստատված միակ արդյունավետ ծրագիրը, որի իրականացումը թույլ կտա մարդկայնորեն և ընդմիշտ լուծել հանրային առողջությանն ու անվտանգությանը սպառնացող և օրեցոր սրացող այս հիմնախնդիրը։
Սակայն, ըստ ամենայնի, Երևանի քաղաքապետարանին ձեռնտու չէ թափառող կենդանիների հիմնախնդրի վերջնական լուծումը, քանի որ այդ պարագայում այլևս կարիք չի լինի պետական բյուջեից ահռելի գումարներ դուրս գրել այս ոլորտի համար: Փաստորեն, «շնից մազ պոկելն էլ է քյար» գռեհիկ արտահայտությունն այս դեպքում միանգամայն տեղին է:
«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն