Սիրիական Համա քաղաքում ձերբակալել են 700 ցուցարարների
Բրիտանական «The Guardian» թերթը հաղորդում է, որ Սիրիայի արևմուտքում գտնվող Համա քաղաքում ավելի քան 700 ցուցարար է կալանավորվել վերջին օրերի ընթացքում։
Որոշ տվյալներով՝ ցուցարարների և զինվորականների բախումների հետևանքով Համայում զոհվել է 24 մարդ։ Սիրիացի իրավապաշտպանների խոսքերով՝ ավելի քան հազար բնակիչ է փախել քաղաքից։
Ինչպես հաղորդվում է, սիրիացի զինվորականները երկուշաբթի որոնողական աշխատանքներ և ձերբակալություններ են իրականացրել Համայում։
Տեղի բնակիչները արգելապատնեշներ են սարքել, որպեսզի դանդաղեցնեն զինվորականների ընթացքը։ Արդյունքում զինվորականների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ են սկսվել։
Համայի ռազմական գործողությունն սկսվել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ։