Կարծիք

08.11.2021 10:56


Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ

Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ

Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ, մեկնարկ տալու անզիջում պայքարի: Պայքարին նվիրվելով է միայն հաղթանակ կերտվում: Իսկ այսօր մենք մեր Հայրենիքի ազատագրության և ծնկաչոք կործանման երկընտրանքի առջև ենք կանգնած՝ ազգովի: Այս գաղափարազուրկ, ասել է թե առանց իզմերի դրածոները Հայաստանը դարձրել են ֆուտբոլի գնդակ, որը մի դարպասից մյուսն է տվշում։ Կամ պետք է ազգային արժանապատվության զարթոնքով մեր ժողովուրդը փրկի ինքն իրեն ու պետականությունը, կամ ցավոք, դառնա տշված, մաշված, չլած գնդակ: Իսկական ընտրությունը մոտ ապագայում է լինելու:

Այո, նորից կրկնում եմ և հավատարիմ եմ ամիսներ առաջ արված հայտարարությանս՝ Ազգային դիմադրական միասնական շարժմամբ է հնարավոր կանգնեցնել պետության կործանումը: Այս շարժումը պետք է տանել մինչև վերջ՝ Հաղթանակ:

Մենք պարտավոր ենք ունենալ ազգային տեսլականներ, ազգային երազանքներ և գնալ այդ գաղափարների ետևից՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը