Բաց նամակ Վրաստանի կրթության և գիտության նախարարին
Հուլիսի սկզբին «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպությունը Թբիլիսիի №103 հանրային դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողներից դիմում ստացավ այն մասին, որ նշված դպրոցում խախտվում է ազգային փոքրամասնությունների` ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների հայերեն լեզվով կրթություն ստանալու իրավունքը: ՎՀՀ պարզաբանության նպատակով դիմեց 103 դպրոցի տնօրինությանը: Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչները համոզվեցին նրանում, որ հանրակրթական դպրոցի տնօրինությունն իրականում անտեսում է, ինչպես միջազգային իրավական այն նորմերը` որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներին, այնպես էլ Վրաստանի բարձրագույն օրենքը` սահմանադրությունը. Օրենք «Ընդհանուր կրթության մասին», և ուրիշ հիմնարար օրենքներով ու ակտերով, որոնցով երաշխավորվում են մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Տվյալ պահին Վրաստանի Հայ Համայնքը ուսումնասիրում է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման փաստը եւ ծրագրում է մոտ ժամանակներում դիմել տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայալեզու քաղաքացիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը հարգելու եւ պաշտպանելու կոչով:
Թբիլիսիի №103 հանրային դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողները նաեւ բաց նամակով դիմել են Վրաստանի Կրթության եւ Գիտության նախարար Դ. Շաշկինին:
Ստորև ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.
«Թբիլիսիի թիվ 103 դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողների բաց նամակը Վրաստանի Կրթության եւ Գիտության Նախարար պարոն Դ. Շաշկինին:
2010 թվականից, մեր երեխաները, ովքեր սովորում էին Թբիլիսիի թիվ 110 դպրոցի հայալեզու եւ ռուսալեզու բաժիններում, դրանց փակման պատճառով իրենց ուսումը շարունակեցին թիվ 103 դպրոցում:
Չնայած այս դպրոցում հայալեզու բաժնի առկայությանը, մեր երեխաներին չտրվեց մայրենի լեզվով շարունակել սովորելու հնարավորությունը, եւ մեր երեխաներին տեղավորեցին մեզ համար օտար` ռուսալեզու բաժին, ինչով խախտվեցին մեր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
2011թվականի հուլիսի 1-ին, թիվ 103 դպրոցի տնօրեն Նանա Շենգելիձեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծնողական ժողով, որի ժամանակ 3-րդ դասարանցիների ծնողներիս հայտարարվեց, որ գալիք ուսումնական տարուց սկսած կդադարեցվի ռուսական բաժնի գոյությունը: Այս հանգամանքը մեզ հույս ներշնչեց,որ ելնելով Վրաստանի սահմանադրությունից եւ միջազգային իրավունքի նորմերից, մեր երեխաներին հնարավորություն կտրվի միջնակարգ կրթությունը ստանալ մայրենի`հայոց լեզվով:
Բայց, ցավոք սրտի, նույն ժողովի ժամանակ, դպրոցի տնօրենը առանց որեւէ բացատրության` խախտելով Վրաստանի բարձրագույն օրենքը, ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները կարգավորող միջազգային նորմերը հայտարարեց, որ հայալեզու 3-րդ դասարանը չի բացվի. Չնայած նրան, որ դպրոցում գործում են մնացած բոլոր դասարանները. Ինչպես նաև հավաքի ընթացքում մեք ենթարկվեցինք հոգեբանական ճնշման այն նպատակով, որ մեր երեխաներին տանենք վրացալեզու բաժին:
Խնդրում ենք բավարարել մեր օրինական պահանջը, դառնալ մեր` որպես երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երաշխավորը, և «Ընդհանուր կրթության մասին» օրենքի համաձայն ապահովել մեր երեխաների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը Թբիլիսիի 103 հանրային դպրոցի հայալեզու բաժնում»:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայություն