Կարծիք

07.11.2021 21:03


Անհրաժեշտ փոփոխություն

Անհրաժեշտ փոփոխություն

Փաստորեն հաստատվեց, որ հաջորդ շաբաթ սպասվում է հերթական եռակողմ հանդիպումը։ Այս անգամ տեղեկությունը պաշտոնապես հաստատեց Մոսկվան։ Մինչ այդ Հայաստանին առնչվող հարցերի մասին մեզ տեղեկացնում էր Թուրքիայի նախագահը՝ վարչապետի խնդրանքը Վրաստանի վարչապետին, գաղտնի բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ։

Կարծում եմ, պետք է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի Հայաստանի քաղաքական գործիչները, վերլուծաբանները, պատգամավորները, լրագրողները այսուհետև Հայաստանի մասին որևէ տեղեկություն ստանալու և հպարտված քաղաքացիներին տեղեկացնելու համար, հնարավորություն ունենան պաշտոնապես դիմելու Մոսկվային և Անկարային։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը