Լրահոս

08.07.2011 09:06


Բեռլուսկոնի. «Ես դեմ եմ եղել Լիբիայի ռազմական գործողություններին»

Բեռլուսկոնի. «Ես դեմ եմ եղել Լիբիայի ռազմական գործողություններին»

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե ամենասկզբից դեմ է եղել ՆԱՏՕ–ի հրամանատարությամբ Լիբիայում ռազմական գործողություններին։

«Ես դեմ եմ եղել Լիբիայում ռազմական միջամտությանը, ես ստիպված էի դա անել, քանի որ իմ ձեռքերը կապված էին խորհրդարանի որոշումից»,–ասել է Բեռլուսկոնին։

Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը, նա ընդգծել է, որ այժմ էլ դեմ է այդ միջամտությանը, քանի որ ոչ ոք չգիտի՝ ինչպես այն կավարտվի։

Հիշեցնենք, որ Իտալիան գրեթե ամենասկզբից մասնակցում է Լիբիայի դեմ ռազմական գործողություններին։

Այս խորագրի վերջին նյութերը