Սիրիան ԱՄՆ–ին մեղադրել է իր ներքին գործերին խառնվելու մեջ
Ինչպես հաղորդում է «AFP»–ն, Սիրիայի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ–ին իրենց երկրի ներքին գործերին խառնվելու մեջ՝ ամերիկյան դեսպան Ռոբերտ Ֆորդի՝ Համա քաղաք այցելելու պատճառով։
Սիրիայի ԱԳՆ–ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանի այցելության փաստը Համա, որի համար պաշտոնական Դամասկոսը թույլտվություն չէր տվել՝ համարվում է ապացույց, որ ԱՄՆ–ն մտադիր է տարածաշրջանում մեծացնել լարվածությունը։ Ֆորդի պահվածքը Սիրիայի ԱԳՆ–ն համարել է «անպատասխանատու»։
Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը Համա էր այցելել երեկ՝ հինգշաբթի օրը։ Սպասվում է, որ նա կմնա քաղաքում նաև այսօր, իսկ այսօր քաղաքում մտադիր են զնագավածային բողոի ցույցեր անցկացնել։
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը մեկանաբնելով Ֆորդի այցը՝ հայտարարել էր, թե դեսպանն այդ կերպ խաղաղ ցույցերի անցկացման համար իր աջակցությունն է հայտնում սիրիական ժողովրդին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ բարձրաստիճան անանուն աղբյուրը «AFP»–ին հաղորդել է, որ Ֆորդը Համա է ժամանել ընդդիմության ղեկավարների հետ կապեր հաստատելու նպատակով։
Մինչ հուլիսի սկիզբը սիրիական Համա քաղաքը գտնվում էր ընդդիմության ձեռքերում և այնտեղ ոչ մի ոստիկան ու իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէր հայտնվում։ Հուլիսի 4–ին սիրիական բանակի ստորաբաժանումները սկսել են քաղաքի, ինչպես նաև նրա շրջակա բնակավայրերի գրավումը։ Քաղաքի կենտրոնկան մասը ներկա պահին շարունակում է ղեկավարվել ընդդիմության կողմից։ Համա քաղաքի գրավման գոծողությունների սկզբից ի վեր մի քանի տասնյակ մարդ մահացել է, իսկ հարյուրավորները՝ փախել են քաղաքից։
Հիշեցնենք, որ Սիրիայում ժողվորդավարական բարեփոխումներ իրականացնելու և նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջներով ընդդիմության գործողությունների դրսևուրումները շարունակվում են 2011թ մարտից։ Այդ օրվնից ի վեր սպանեվել են հարյուրավոր մարդկ, իսկ հազարավորները ստիպված են եղել թողնել իրենց տները։